Սիրիան ճանաչել է Կոսովոյի անկախությունը
Սիրիան պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անկախությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը։
«Սիրիան հայտարարում է Կոսովոյի Հանրապետության՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն, պաշտոնապես ճանաչման մասին՝ վերահաստատելով հավատարմությունը ազգերի ինքնորոշման իրավունքին»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Էր Ռիադում տեղի է ունեցել Սիրիայի, Սաուդյան Արաբիայի և Կոսովոյի ղեկավարների եռակողմ հանդիպումը։

