Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 27-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Չարենցի, Մ Չայլախյան, Գ Ջահուկյան, Վանի հերոսամարտի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով` հոկտեմբերի 27-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 28-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Շաղատ, Բալաք, Անգեղակոթ, Մուցք, Սառնակունք, Ծղուկ, Գորայք, Սպանդարյան բնակավայրերի գազասպառողների, «Նորաշ», «ՍԿ Կազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Բորիսովկա» ՍՊԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։