Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է ըստ պլանի․ Էրդողան

Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է ըստ պլանի։

Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ։

Թուրքիայի նախագահը նաև աջակցել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության հաստատման նախաձեռնություններին»: