Ուկրաինայում պատմել են, թե ով է ստիպել Զելենսկուն փոխել հագուստը

Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենան, պնդել է պաշտոնական միջոցառումների ժամանակ Վլադիմիր Զելենսկու հագուստի ոճը փոխելու մասին, ուկրաինական «Թելեգրաֆ»-ին տված հարցազրույցում ասել է դիզայներ Վիկտոր Անիսիմովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»- ն։

«Առաջին տիկինը նշել է, որ պաշտոնական միջոցառումների ժամանակ նրանք տարբեր տեսք ունեն. նա արարողակարգային հագուստ է կրում, իսկ Զելենսկին ռազմական ոճով է»,-ասել է դիզայները։

Դիզայների խոսքով՝ Զելենսկու հետ աշխատելու ամենադժվար մասը նրա համաձայնությունը ստանալն էր զգեստապահարանը փոխելու համար։