Արևշատ համայնքում 4 անձ ձերբակալվել է. ՔԿ

Հաղորդման հիմանվրա 2025 թվականի հուլիսի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթը: 4 անձ ձերբակալվել է։ Այս մասին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակԿիմաԱվդալյանը՝ անդրադառնալով Վերին Դվին գյուղում այսօր ոստիկանության գործողություններին։

Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ խուլիգանության փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Արևշատ համայնքի բնակիչներ, նույն վարույթի շրջանակում այս պահին ոստիկաններն իրականացնում են դեպքի հետ առնչություն ունեցող մյուս կողմի մի քանի անձանց ձերբակալություններ Վերին Դվին համայնքում։

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան Facebook-ի իր էջում տեփսանյութեր էր հրապարակել եւ գրառում արել. «Արարատի մարզի Վ. Դվին համայնքի բնակիչները հայտնում են, որ այսօր վաղ առավոտյան ոստիկանության Արտաշատի բաժնի ոստիկանները ներխուժել են համայնք և անօրինական ձերբակալություններ են իրականացնում: Ըստ ահազանգի՝ ձերբակալում են թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց»։