Դիմակավորված իրավապահները հեռացան ՀԷՑ-ի գրասենյակից՝ աշխատակիցների ամոթանքների տարափի տակ
Քրեական ոստիկանության աշխատակիցները քիչ առաջ դուրս եկան ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակի կենտրոնական մուտքից։ Նրանք հեռացան ՀԷՑ-ի աշխատակիցների ամոթանքների տարափի ներքո։
Նշենք, որ իրավապահները վաղ առավոտյան ժամը 08.00-ի սահմաններում մտել են ՀԷՑ-ի կենտրոնական գրասենյակ, որտեղ խուզարկություններ են իրականացնում: ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները ՀԷՑ-ի աշխատակիցներին թույլ չեն տալիս մտնել գլխամաս։
Բացի այդ, իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են նաև ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն, որտեղ ևս խուզարկություն են իրականացրել: Նշենք, որ Նարեկ Կարապետյանը Սամվել Կարապետյանի եղբոր որդին է։
Ավելի ուշ Նարեկ Կարապետյանին դիմակավորված անձինք ավտոմեքենայով բերել են ՀԷՑ կենտրոնական գրասենյակ, ապա խուզարկել նրա աշխատասենյակը, առգրավել են միայն 2 գլխարկ։
Այս առնչությամբ ՔԿ–ից հայտնել էին. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ»։

