Կամ չես վիրավորում լրագրողներին, կամ թույլ չենք տա խոսել․ լրագրողները բոյկոտեցին Ռուբինյանի ճեպազրույցը

ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում «Հրապարակ»-ը թերթոն որակեց։

««Հրապարակ»  անունով թերթոնը գրել էր, որ իմ խորհրդականը ծեծել է…»։
Այս խոսքերից հետո լրագրողները սկսեցին հակադարձել Ռուբինյանին, թույլ չտալով նրան շարունակել։ Լրագրողները նշեցին, որ եթե պետք է շարունակի թիրախավորել լրատվամիջոցներին, ավելի լավ է հեռանա՝ կամ չես վիրավորում լրագրողներին, կամ թույլ չենք տա խոսել, Ռուբինյանը խոսքը բերանում հեռացավ։