Պատվո հյուպատոս․ ինչ կարգավիճակ և լիազորություններ ունի

Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը։ Մենք պարզեցինք, թե ինչ ասել է պատվավոր հյուպատոսարան, ինչ կարգավիճակ և ինչ դեր ունի այն, և արդյո՞ք իշխանությունների կողմից ուռճացված չէ նրան վերագրվող նշանակութունը։

Դիվանագիտության մեջ հայտնի են երկու հասկացություններ՝ գլխավոր հյուպատոսություն և պատվավոր հյուպատոսարան (կամ պատվո հյուպատոսարան)։ Պարզվում է, որ սրանք ունեն տարբեր միջազգային-դիվանագիտական դերեր և կարգավիճակներ։ Ահա հիմնական տարբերությունները.

Գլխավոր հյուպատոսություն

Պաշտոնական դիվանագիտական ներկայացուցչություն է, ղեկավարում է հյուպատոսը, որը սովորաբար պետական դիվանագետ է: Գործում է արտաքին գործերի նախարարության ենթակայությամբ, ունի շրջանակային լիազորություններ: Ներկայացնում է իր երկիրը՝ ոչ թե ամբողջությամբ (ինչպես դեսպանատունը), այլ որոշակի մարզում կամ քաղաքում: Կատարում է հետևյալ հիմնական գործառույթները՝ Քաղաքացիների իրավական օգնություն

Վիզաների և անձնագրերի տրամադրում

Տնտեսական և մշակութային կապերի զարգացում

Արտակարգ իրավիճակներում աջակցություն։

Ունի մշտական աշխատակազմ, հաճախ՝ անվտանգությամբ ապահովված շենք:

Պատվավոր հյուպատոս

Պատվավոր պաշտոն է, որը տրվում է տեղի ազդեցիկ անձանց՝ բիզնեսմենների, գիտնականների, գործարարների։ Պատվավոր հյուպատոսը չի հանդիսանում դիվանագետ և, որպես կանոն, օտարերկրյա քաղաքացի է։ Նպատակն է՝

  • Խթանել երկրի մշակութային, տնտեսական և մարդասիրական կապերը
  • Տրամադրել սահմանափակ հյուպատոսական ծառայություններ՝ օրինակ՝ տեղեկատվություն կամ խորհրդատվություն։

Չունի վիզաներ տրամադրելու կամ քաղաքական հարցերով զբաղվելու լիազորություն։ Չունի դիվանագիտական անձեռնմխելիություն, աշխատում է ավելի «հասարակական ներկայացուցիչ» կարգավիճակով։

Նյութը պատրաստել է LIVEnews.am-ը