Օկուպացված Արցախում Բաքուն զանգվածաբար քանդում է հայկական շինությունները
Օկուպացված Արցախում՝ Ստեփանակերտում, Իվանյանում, Մարտակերտում զանգվածաբար քանդվում են հայկական շինությունները։
Ադրբեջան նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովի խոսքով, իբր այդ տարածքներում հայերի կողմից կառուցվել են զգալի թվով «ինքնակամ շինություններ»։
Շրջանների վերականգնման, շինարարության և կառավարման ծառայությունից էլ հայտնել են, որ աշխատանքներն իրականացվում են «ազատագրված տարածքներում իրականացվող լայնածավալ վերականգնողական և շինարարական նախագծերի շրջանակներում»:
Յուսուբովը նշել է, թե իբր «այդ կառույցները զգալի վնաս են հասցրել քաղաքների և շրջանների ճարտարապետական ոճին։ «Այդ շենքերի մեծ մասը, որոնք չեն պատկանել «ադրբեջանական ճարտարապետական ոճին» «շատ անորակ» էին, այդ իսկ պատճառով դրանք քանդվում են», – ասել է նա։