«Նախ՝ վարքը, հետո գիտելիքը»
Ճապոնական դպրոցի սահմանադրությունն ասում է․ «Նախ՝ վարքը, հետո գիտելիքը»։
Մինչև տասը տարեկան ճապոնացի աշակերտները որևէ քննություն չեն հանձնում։
Առաջին երեք տարիները դպրոցում համարվում են դաստիարակչական․ երեխաներին սովորեցնում են հարգել դիմացինին, սիրել բնությունն ու կենդանիներին։ Սովորեցնում են լինել մեծահոգի, կարեկցող, զիջող։ Սովորեցնում են փնտրել ճշմարտությունը անհատի հոգեբանությամբ, բայց կոլեկտիվի օգնությամբ։
Ճապոնիայի դպրոցներում հավաքարարներ չկան․ դասարանների և պետքարանների մաքրությունը դրվում է հերթով՝ ամեն շաբաթ մեկ դասարանի ուսերին։ Երեխաները միասին են մաքրում դասարանները, միջանցքներն ու զուգարանները․ ըստ ճապոնացիների՝ դա նրանց սովորեցնում է հարգել սեփական աշխատանքը, և որևէ մեկն արդեն չի աղտոտում դպրոցը, որովհետև շրջապատի մաքրությունը պահանջում է անհատական մոտեցում։
Ընդմիջումներին աշակերտները և ուսուցիչները ճաշում են միասին, նույն դասարանում, ինչն ավելի մտերմիկ է դարձնում ուսուցիչ-աշակերտ շփումը։ Սնունդը խիստ վերահսկվում է բժիշկների և հատուկ թույլտվություն ունեցող խոհարարների կողմից․ որևէ դժբախտ դեպք մինչ օրս չի գրանցվել․․․
Բացի հիմնական առարկաները՝ երեխաներին սովորեցնում են շոդո և հայկու՝ կալլիգրաֆիա և պոեզիա։ Հայկուն ճապոնական պոեզիայի ազգային ձևն է, որը հակիրճ ներկայացնում է բնությունն ու մարդուն որպես մեկ ամբողջություն։ Շոդոն և Հայկուն արտացոլում են արևելյան գեղագիտության սկզբունքներից մեկը՝ պարզության և նրբագեղության հարաբերակցությունը։ Դասընթացները երեխաներին սովորեցնում են գնահատել և հարգել իրենց մշակույթը՝ իր դարավոր ավանդույթներով։
Բոլոր աշակերտները և ուսուցիչները պարտադիր համազգեստ են կրում, ինչը հավասարություն է դաստիարակում հասարակության բոլոր շերտերի միջև։
Բացակայությունների թիվը ճապոնական դպրոցներում կազմում է 0,1 տոկոս․ որևէ այլ երկիր չի կարող պարծենալ 99,9 տոկոս հաճախելիության ցուցանիշով։
…Սրանք ընդամենը մի քանի կետեր են։
Հ.Գ. Ճապոնիայում չկա ուսուցչի օր կամ տոն, որովհետև ուսուցչի տոնը ամեն օր է…
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

