ՀՀ-ում ընտրություններն անցկացվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումների և Արևմուտքի միջամտության պայմաններում. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում իր քաղաքականությունը կկառուցի՝ հաշվի առնելով Հայաստանի ղեկավարության իրական քայլերը,-
հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:
Ընտրությունները ցույց տվեցին, որ հայկական հասարակությունը խիստ քաղաքականացված է։
Հայաստանի իշխանությունները կոպտորեն խախտել են ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման ընթացակարգերը։
Ընտրություններն անցկացվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումների և Արևմուտքի միջամտության պայմաններում։
Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները կղեկավարվեն ազգային շահերի վրա հիմնված մոտեցումներով։

