Դեռ հստակ պատկեր չունենք՝ չո՞րս, թե՞ երեք քաղաքական ուժ է մասնակցելու մանդատների բաշխմանը. ԿԸՀ նախագահ

«Որպեսզի մանդատ հաշվարկվի, պետք է հստակ լինի, թե որ քաղաքական ուժերն են անցնում Ազգային ժողով»,- ասուլիսում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ 

Նա նշեց, որ մինչև վերահաշվարկը չավարտվի, մինչև արդյունքները չամփոփվեն,  չեն կարղ խոսել մանդատների մասին։

«Ինչպե՞ս է հաշվարկվում մանդատը. շեմը հաղթահարած քաղաքական ուժերի կողմ ձայները բազմապատկվում են 101-ով, ստացված թիվը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող քաղաքական ուժերի կողմ ձայների հանրագումարի վրա։

Քանի դեռ ճշգրիտ թվերը չունենք, ավելին՝ պատկերը չունենք, թե ի վերջո 4 քաղաքական ուժ է մասնակցում մանդատների բաշխմանը, թե 3, քանի որ այդ հանգամանքով ընդհանուր կողմ ձայների պատկերը փոխվում է այս հանգամանքով»,- ասաց Վ.Հովակիմյանը։