Վրաստանի խորհրդարանի նախագահը քննադատել է ԵՄ-ին` Հայաստանում ընդդիմության անդամների ձերբակալությունների մասին լռելու համար

Վրաստանի խորհրդարանի նախագահը քննադատել է ԵՄ-ին` Հայաստանում ընդդիմության անդամների ձերբակալությունների մասին լռելու համար։
Շալվա Պապուաշվիլին նշել է, որ ընտրություններից առաջ Հայաստանում ձերբակալվել են մի քանի տասնյակ ընդդիմադիր քաղաքական գործիչներ, և Եվրամիությունը չի արձագանքել։
«Եթե մեկը հանցագործություն է կատարել, նա պետք է ձերբակալվի։ Սա օրենքի գերակայություն է։ Եթե դա լավ է Վաշինգտոնի, Բեռլինի և Երևանի համար, ապա այն պետք է լավ լինի նաև Թբիլիսիի համար», – նրա խոսքերը մեջբերել է Sputnik Գրուզիան։