Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը․ ՈՒՂԻՂ

Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսը։

Շքերթին մասնակցում են Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները, ինչպես նաև պատվավոր հյուրեր և միջազգային պատվիրակություններ։ Միջոցառման ընթացքում ցուցադրվում են ինչպես ժամանակակից, այնպես էլ պատմական ռազմական տեխնիկայի նմուշներ։