Հայ և իրանցի մասնագետները «Հենակետում» անդրադարձել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացներին
«Հենակետ» վերլուծական կենտրոնի գրասենյակում հանդիպում է տեղի ունեցել Թեհրանի համալսարանի Կովկասյան հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ջաֆար Խաշեհի (Jafar Khasheh) և Ինստիտուտի Հայաստանի բաժնի ղեկավար պարոն Մողադդամիի (Mr. Moghaddami) հետ։
Կենտրոնից հայտնում են, որ քննարկվել են «Հենակետ» վերլուծական կենտրոնի և Իրանի գործընկերների միջև համագործակցության հնարավոր ուղիները՝ ընդգծվել մասնագիտական փորձի փոխանակման և համատեղ հետազոտությունների իրականացման հնարավորությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցեր, մասնավորապես անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացներին:
Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել խորացնել կապերը գիտական և վերլուծական ոլորտներում։

