Իրանի հետ ստորագրված փաստաթուղթը մեզ ճանապարհ է ցույց տալիս ապագա համագործակցության համար․ Ալիև
Բաքվում կայացած ադրբեջանա-իրանական գործարար համաժողովում ստորագրված փաստաթղթերը հաստատում են Իրանի և Ադրբեջանի բարեկամությունը։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․
«Դա շատ լուրջ փաստաթուղթ է, որը մեզ ճանապարհ է ցույց տալիս ապագա համագործակցության համար»,- նշել է նա։
Հիշեցնենք՝ այսօր՝ ապրիլի 28-ին, Իրանի և Ադրբեջանի միջև փոխըմբռնման 7 համատեղ հուշագիր է ստորագրվել։