Հենց հիմա հային ոչ միայն դրսի, այլև ներսի թրքացածներն են հանում մեկմեկու դեմ

Հայաստանի ներսում հակա-հայկականությունը , հակա-հայությունը ահռելի չափերի է հասնում, հային՝ հայի դեմ հանելու թուրքական օրակարգը անցած հարյուրամյակների մեջ ոչ միայն չի փոխվել, այլեւս ավելի սոսկալի չափերի է հասել։

Այսօր, հենց հիմա հային ոչ միայն դրսի, այլեւս ներսի թրքացածներն են հանում մեկմեկու դեմ։

Նման եղեռագործություն՝ Արցախում դարերով ապրող /ապրած/հայ մարդը ընդդեմ Արցախում դարերով ապրող /ապրած/հայ մարդու , ոչ մի ժամանակ չի եղել։

Չի եղել այսքան եղբայրատյացոություն։

Ժամանակին հորինված ղարաբաղցի-հայաստանցի կեղծ օրակարգն այսօր լայն թափով վերաճում է համատարած հակահայկական թշնամանքի։

Ու մեր հույսը էլի մնում է Աստված։

Մինչեւ ե՞րբ կարող է նա իր միածին որդուն խաչի հանել, մարդուն իր մեղքերից ազատելու համար։

Մինչեւ ե՞րբ․․.

 

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից