Ադրբեջանում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Ադրբեջանի տարբեր շրջաններում հորդառատ տեղումները ջրհեղեղների պատճառ են դարձել։  Աղսուի շրջանի Կալվա գյուղում ճանապարհի վերանորոգման աշխատանքներ կատարելիս աշխատող էքսկավատոր է շրջվել։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Էքսկավատորում գտնվող չորս անձանցից մեկը տեղում մահացել է , երեք մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ։ Ջրհեղեղի գոտիներից տարհավնել է 41 մարդ, այդ թվում՝ 17 երեխա։

Նշվում է, որ Բաքվի, Գյանջայի, Սումգայիթի, Մինգեչաուրի, Շիրվանի և Խաչմազի, Շամախիի, Գոբուստանի, Սիյազանի շրջաններում շարունակվում են հեղեղված տարածքներից ջրահեռացման, ինչպես նաև՝ քաղաքացիների տարհանման աշխատանքները: Շուրջ 15 գետ ափերից դուրս է եկել։