Իրանի արտգործնախարարը հաստատել է իր մասնակցությունն ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հաստատել է, որ շաբաթ օրը Օմանում կմասնակցի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ անուղղակի բանակցություններին։ Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը։

2025թ. հոկտեմբերի 18-ին լրանում է Գործողությունների համապարփակ եւ համատեղ ծրագրի գործողության ժամկետը, որից Իրանը մասնակի հեռացել էր 2018թ. ԱՄՆ համաձայնագրից դուրս գալուց հետո։ Մասնակից երկրները տագնապ են հնչեցնում նոր փաստաթղթի բացակայության պատճառով։

Հայտնի էր դարձել, որ ապրիլի 12-ին Օմանում կանցկացվեն Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցություններ։