Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունները տեղի կունենան շաբաթ Օմանում. Արաղչի
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունները տեղի կունենան շաբաթ Օմանում։
«Իրանն ու ԱՄՆ-ը կհանդիպեն շաբաթ Օմանում՝ բարձր մակարդակի ոչ ուղիղ բանակցությունների համար: Սա և՛ հնարավորություն է, և՛ ստուգում (նկատի ունի ԱՄՆ-ի մտադրությունների), գնդակը գտնվում է ամերիկյան դաշտում»,- գրել է Արաղչին X սոցիալական ցանցում։
Երեկ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ բանակցություններից հետո ասել էր, որ ԱՄՆ-ն և Իրանն ուղիղ բանակցություններ են վարում։

