Լավ կլինի՝ չփորփրեք հանրամատչելի բժշկական կայքերը․ բժիշկ-ուռուցքաբանի խորհուրդը

«Երբ խորհրդատվության ժամանակ բուժառուին բացատրում ես իր հիվանդության ընթացքը, կամ երբ ախտորոշում ես անում, ոմանք գնում են, սկսում այդ ամենի մասին կարդալ համացանցի պատահական էջերում։ Ապա գալիս են, ավելորդ լարվածություն ստեղծում բժշկի հետ, դժվարացնում փոխադարձաբար վստահելի շփումը։ Ամենաշատ անհամաձայնություններն առաջանում են սննդակարգի հարցում՝ բժի՛շկ, բայց ախր, ես կարդացել եմ, որ սա չի կարելի, այն չի կարելի, էսինչից շատ պիտի ուտեմ… Դեռ չեմ ասում, որ այդ հանրամատչելի, ոչ գիտական էջերից ստացած վայ գիտելիքները կիրառելով կարող են իրենց վնասել։

Սիրելինե՛րս, եթե մասնագետ չեք, հիշե՛ք, միշտ չէ, որ համացանցը բժշկական հստակ տեղեկատվություն է առաջարկում։ Կա պրոֆեսիոնալ գրականություն, որի տեղը դժվար թե իմանաք, իսկ այն, ինչ որ դուք եք կարդում, հանրամատչելի գրականություն է, որը միշտ չի, որ ճշմարտացի է և օգտակար»։

Սիրով՝ Ձեր Շուշանիկ Մակարյան

Ուռուցքաբանության ֆրանսիական ինստիտուտի տնօրեն, ուռուցքաբան