Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ, Գարեգին Բ կաթողիկոսի եղբորը՝ Գևորգ Ներիսիյանին դատապարտեց 2 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման, բայց որոշեց պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան։

Վեհափառի եղբորորդուն՝ Համբարձում Ներսիսյանին, դատապարտեց 3 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն  պատժի կիրառումը հետաձգեց՝ սահմանելով փորձաշրջան, մինչ նրա  ՝ նշանակելով փորձաշրջան, մինչ նրա նորածին դստեր 6 տարեկան դառնալը:

Ըստ մեղադրանքի՝  Ներսիսյանները մեղադրվում են նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու մեջ։ Նրանց դեմ հաղորդում էր տվել Վաղարշապատում ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը։