Հրապարակվել է Քենեդու սպանության փաստաթղթերի վերջին խմբաքանակը

ԱՄՆ Ազգային արխիվը հրապարակել է Քենեդու սպանության փաստաթղթերի վերջին խմբաքանակը։

Գաղտնազերծված նյութերի վերջին խմբաքանակը հրապարակելու որոշումը, որը վերաբերում է 1963 թվականին նախագահ Ջոն Քենեդիի սպանությանը, նախագահ Դոնալդ Թրամփը դեռ հունվարին էր կայացրել։ Նա նշել էր, որ Ռոբերտ Քենեդու և Մարտին Լյութեր Քինգի սպանությունների վերաբերյալ նյութերը նույնպես հասանելի կլինեն հանրությանը։

Ընդհանուր առմամբ գաղտնազերծվել է մոտ 80 հազար էջ։

«Դուք ստիպված կլինեք շատ կարդալ»,- մեկնաբանել է Թրամփը։