Միրզոյանն ամփոփել է Բրյուսել աշխատանքային այցը
Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԳՄԱ նախարարը տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կից գրառումով։
«Եզրափակեցինք այցը Բրյուսել. օրակարգում էին հաղորդակցությունների ցանցի զարգացման հարցեր, տնտեսական գործակցություն, երկկողմ ծրագրեր»,- գրել է Արարատ Միրզոյանը։
Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարը Բելգիայի մայրաքաղաքում մասնակցել էր Եվրոպական միության նախաձեռնությամբ կազմակերպված «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» խորագրով նախարարական հանդիպմանը։

