Նրանք ոչ թե իրական ընդդիմություն են, այլ քաղաքական հաշվարկներով շարժվող գործիչներ, որոնք ժամանակին աջակցել են Նիկոլին

2018-ին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու գործընթացում ներգրավված տարբեր ուժեր, այժմ ներկայացնում են իրենց որպես ընդդիմություն:

Ակնհայտ է դարձել, որ նրանք ոչ թե իրական ընդդիմություն են, այլ պարզապես քաղաքական հաշվարկներով շարժվող գործիչներ, ովքեր տարբեր ժամանակներում աջակցել են Նիկոլին:

Այժմ, երբ Նիկոլի իշխանության օրոք երկիրը կանգնած է լուրջ անվտանգության և տարածքային կորուստների առաջ, նույն ուժերը, որոնք ժամանակին աջակցում էին նրա իշխանափոխությանը, կրկին թիրախավորում են Սերժ Սարգսյանին, ով պահում էր Հայաստանի անվտանգությունն ու կայունությունը:

Սա ոչ թե սկզբունքային ընդդիմություն է, այլ ավելի շատ խաղ քաղաքական դաշտում, որի նպատակն է թույլ չտալ իրական ուժերին վերականգնել երկրի անվտանգությունը և պետական ինստիտուտները:

Գարիկ Ուրումյանի ֆեյսբուքյան գրառումը