Անկարան ակտիվացնում է կապերը Տաշքենդի հետ
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը նոյեմբերի 18-ին կմեկնի Ուզբեկստան՝ մասնակցելու Ուզբեկստան-Թուրքիա բարձր մակարդակի գործարար խորհրդի նիստին։ Նախատեսվում է, որ Յըլմազը նոյեմբերի 18-19-ը կմասնակցի «Համաշխարհային թուրքական գործարար խորհրդի» (DTİK) կողմից Տաշքենդում կազմակերպված գործարար հանդիպմանը։
Յըլմազը կհանդիպի նաև Ուզբեկստանի փոխվարչապետ և էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ջամշիդ Քոչքարովի հետ, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի և նախագահի աշխատակազմի ղեկավար Սաիդա Միրզիյոևայի հետ։

