«Վերելք». ՍՓՅՈՒՌՔԸ ՈՐՊԵՍ ՓՐԿՕՂԱԿ․ հյուրը` Վարդան Գաբրիելյան (տեսանյութ)
«Վերելք» հաղորդաշարի ներկայացրած «Ազգային վերելքի ուղին» գործողությունների համակարգում մասնավորապես նախատեսված է՝
«-կարգի բերել սփյուռքի մեր համայնքները, հզորացնել դրանք, ակտիվ մասնակից դարձնել տվյալ երկրների հասարակական-քաղաքական կյանքին և ունենալ մեր լոբբինգը աշխարհի պետությունների մեծ մասում, ներգրավվել միջազգային կառույցներում,
– հիմնել համաշխարհային համահայկական կառույց՝ ի մի բերելու հայության տնտեսական, գիտական, ռազմական, ֆինանսականև այլ հնարավորությունները ազգային գերնպատակին հասնելու համար:
Այս ամենն անելովъ կվերածվենք համաշխարհային գործոնի, և արդեն շատերը, տեսնելով մեր հնարավորությունները` կձգտեն դաշնակից լինել մեզ»:
Այս նույն խնդիրներով մտահոգ, Ֆրանսիայում բնակվող Վարդան Գաբրիելյանը նախաձեռնել է մի շարք քայլեր, մասնավորապես, խոհակիցների հետ համատեղ հիմնել է հայկական սոցիալական ցանց՝ «Միասին» անվամբ։
Ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ի՞նչ կերպ է հնարավոր իրականացնել համախմբում Սփյուռքում, առանց որի աջակցության Հայաստանը չի կարող դիմագրավել աշխարհաքաղաքական մարտահրավերներին։
Մանրամասները՝ տեսանյութում