Ինչ-որ ֆեյքերով ու ՏԳ ալիքներով, որոշել են ինձ թիրախավորել
Հլը սրանց էշությանը, ինչ-որ ֆեյքերով ու ՏԳ ալիքներով, որոշել են ինձ թիրախավորել։
Էհ ով չգիտի, որ 18֊ից նիկոլի դեմ գիշեր ցերեկ անմնացորդ կռիվ եմ տվել, ով չգիտի, որ նրա կողմից հալածվածների համար դոշ եմ տվել, ով չգիտի, որ նախկին նախագահների համար վիզ եմ դրել։ Այո, 2021 էլ, էշ էշ Քոչարյանին եմ աջակցել, ըդպես էր պետք…, հետո հանդիպել եմ Արցախի նկատմամբ բացարձակ անտարբերության ու մարդկային ճղճիմ հարաբերության և բոլոր տեսակի հարաբերություններս խզել։
18 թվից մինչ այսօր ոչ մի օր չեմ խզել հարաբերություններս Սերժ Սարգսյանի հետ, նույնիսկ այն ժամանակ, երբ դուրս եկա ՀՀԿ֊ից շատ մարդկանց փուռը չտալու համար, Սերժ Սարգսյանը ոչ միայն իմ նախագահն է, այլ մտերիմ բարեկամս ու էն եզակի գործիչներից մեկը, ով իսկապես Արցախի համար կյանք է դրել, խրամատ մտել ու կռիվ տվել։
Հավատում եմ, ես Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Շուշի եմ հասնելու, վստահ եմ
Հ.Գ դուք էլ էդ ժամանակ պետության հաշվին բիզնես չեք անելու
Հ.Գ 1 իդեպ, սաղի բռնված ժամանակ կողքերն եմ եղել, բայց երբ ինձ փակեցին, շատերը փորձեցին էդ անարդարությունը չնկատել, իսկ Ազատիչի շունչը գիշեր ցերեկ թիկունքիս զգացել եմ
Հ.Գ 2 Սրանք, իրենց կոմերցիոն հիմնարկներից մեկով էլ են դեմս արշավ սկսել, բայց դրա մասին հետո
Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից