Եվրոպայում Սատանայի ծնունդների և ծառաների որջը՝ Լոնդոն, Բրյուսել, Փարիզ. եռյակի քաղաքականությունը աշխարհը տանում է միջուկային պատերազմի
Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը և Ֆրանսիան Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու մոլագար ձգտմամբ հնարավոր ամեն ինչ անում են ամերիկյան նախաձեռնությամբ ներկայիս բանակցությունների տապալման ու պատերազմի շարունակման համար՝ անտեսելով, որ դրա վերջը կարող է լինել միջուկային սպառազինության գործադրմամբ Երրորդ համաշխարհային պատերազմը, կամ պարզապես չհավատալով իրադարձությունների զարգացման նման ավարտին:
Ընթերցողներին հավանաբար արդեն հայտնի է, որ Ուկրաինան անցած գիշեր և այսօր առավոտյան հարյուրավոր մարտական ԱԹՍ- ների գործադրմամբ հակամարտության ողջ ընթացքում իր մասշտաբներով աննախադեպ հարձակում է իրականացրել ՌԴ 10 տարածաշրջանների, ինչպես նաև Մոսկվայի վրա: Տեղի ունեցածը միօաժամանակ եղել է անցած ժամանակաընթացքում Մոսկվայի վրա ամենազանգվածային հարձակումը: ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ, միայն Մոսկվայի մարզում խոցվել է շուրջ 100 ուկրաինական ԱԹՍ, իսկ ամբողջ երկրում՝ 337:
Ռուսաստանի ՀՕՊ- ն ԱԹՍ- ների մեծ մասը ոչնչացրել է, մի մասին ճնշել, շեղել է ՌԷՊ- ի միջոցներով, սակայն բոլորը խոցել չի հաջողվել, կան զոհեր, վիրավորներ, ավերածություններ, բռնկվել են հրդեհներ, երկրին, նրա ենթակառուցվածքներին, քաղաքացիական բնակչությանը և նրա ունեցվածքին լուրջ վնաս է պատճառվել: ՌԴ առողջապահության նախարարության տեղեկացմամբ, մերձմոսկվայում երկու մարդ է զոհվել, 18-ը՝ տուժել, այդ թվում՝ երեք երեխա: Հետագայում զոհերի քանակը հասել է 3- ի : Հարձակման հետևանքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.rbc.ru/photoreport/11/03/2025/67cfd98f9a7947d9986ff77b :
Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ուկրաինական ԱԹՍ- ների հարձակումը Մոսկվայի տարածաշրջանի վրա կարող է բավականին փչացնել Ուկրաինայի շուրջ շփումների միտումը:
«Բանակցություններ դեռ չկան… Բայց այն, որ կարելի է բավականին փչացնել նախանշված միտումը, դա՝ այո»,- «РИА Новости»– ի տեղեկացմամբ, ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրատվամիջոցի հարցին, թե Մոսկվայի շրջանի վրա ԱԹՍ- ների գիշերային հարձակումը Կրեմլում արդյոք համարո՞ւմ են Ուկրաինայի կողմից խաղաղ բանակցությունները խափանելու փորձ:
ТАСС- ը լուսաբանելով Պեսկովի ասուլիսը, գրել է, որ Կիևի վարչակարգը Մոսկվայի վրա ԱԹՍ- ների հարձակում կազմակերպելով, դրանով «կարող է փորձել փչացնել խաղաղ կարգավորման նախանշված միտումը»:
Փորձագետները խոշորագույն հարձակման պատճառները կապում են Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի համար ծանր իրավիճակի և Սաուդյան Արաբիայում ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների բանակցությունների հետ:
«Bloomberg գործակալությունը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ հարձակումն իրականացվել է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ- ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումից անմիջապես առաջ, որտեղ նախատեսվում է քննարկել ուկրաինական հակամարտության հնարավոր խաղաղ կարգավորումը: Պարբերականը նաև հիշեցնում է, որ հանդիպումից առաջ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է դադարեցնել օդային հարվածները:
Ինչպես դժվար չէ հասկանալ, ԱԹՍ- ներով վերոնշյալ հարձակումը ճնշում է ռուսական կողմի վրա, որպեսզի վերջինս համաձայնի Ուկրաինայի և նրա դաշնակիցների առաջադրած զինադադարի պայմաններին:
Ուկրաինան իր տվյալ հարձակմամբ Մոսկվային շատ պարզորոշ հասկացնում է՝ չեք համաձայնի մեր առաջարկած զինադադարին, մենք էլ կարող ենք այժմ և հետայսու ձեզ ԱԹՍ- ներով այսպիսի մեծամասշտաբ ու ցավոտ հարվածներ հասցնել, այդ թվում հենց՝ ՌԴ մայրաքաղաքում և քաղաքացիական բնակչությանը (ի տարբերություն Ուկրաինայի, ՌԴ ԶՈւ-ն նպատակային կերպով երբեք չի հարվածել ու չի հարվածում Ուկրաինայի քաղաքացիական բնակչությանը): Վերը շարադրվածը, սակայն, տեղի ունեցածի մեր միակ բացատրությունը չէ…
Կիևը կամ, ավելի ճիշտ, Զելենսկին, իր արևմտյան տերերի հետ միասին, հնարավոր է, զուգահեռաբար ունի ևս մեկ նպատակ՝ հետևյալ հաշվարկով. Մոսկվան տեղի ունեցածին անպայման հուժկու պատասխան կտա՝ հրթիռներով, ռումբերով, ԱԹՍ- ներով, ինչից հետո ուկրաինական կողմը և նրա արևմտյան դաշնակիցները մեծ աղմուկ կբարձրացնեն ու կրաժարվեն բանակցություններից, կամ՝ ՌԴ ԶՈւ պատասխան հուժկու հարվածը կդարձնեն հենց այն առիթը, որն իրենց պետք է Ղրիմի կամրջին երրորդ հարվածը հասցնելու համար, ինչը նախապատրաստելու, ծրագրելու մասին Կիևն արդեն իսկ հայտնել է, և եթե կամուրջն այս անգամ հաջողվի փլել, Ռուսաստանն ինքն այլևս կհրաժարվի բանակցություններից ու, հատուցումից բացի, այլ նպատակ չի հետապնդի, ինչն էլ կլինի հենց Զելենսկու, Լոնդոնի, ԵՄ-ի և Փարիզի ուզածը՝ պատերազմն ավարտելու գործընթացը ձախողել ու պատերազմը շարունակել:
Առաջին անգամ չէ, որ Զելենսկին և նրա արևմտյան տերերը, մասնավորապես, Մեծ Բրիտանիան փորձում են խափանել խաղաղ նախաձեռնությունները: Հիշենք, որ այն պահին, երբ Ստամբուլում ռուս և ուկրաինացի դիվանագետները քննարկում էին խաղաղ կարգավորումը, Մեծ Բրիտանիան և անձամբ վարչապետ Բորիս Ջոնսոնը Կիևի վարչակարգին դրդել են շարունակել ռազմական գործողությունները:
Աշխարհաքաղաքական փորձաքննությունների կենտրոնի տնօրեն Վալերի Կորովինի կարծիքով, ՌԴ տարածաշրջանների վրա գիշերային հարձակման կուրատորները կարող են Լոնդոնում նստածները լինել: Նրա խոսքով՝ ահաբեկչությունների իրականացումն ու դիվերսիան Բրիտանիայի սիրելի մեթոդներն են։
«Իմ կարծիքով, այժմ Ուկրաինայում ռազմական հակամարտության շարունակման գլխավոր շահագրգիռ անձը Լոնդոնն է և Բրիտանական կառավարությունը»,- ասել է Կորովինը։
Ըստ լրագրող, ՌԴ նախագահին կից քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի անդամ Ալեքսանդր Մալկևիչի, Կիևն ինքն էլ է այդ ահաբեկչության ծրագրողը, բայց առանց եվրոպացի կուրատորների չի եղել, և նրանց թիվն աճում է։
«Եթե նախկինում անգլիացիներն էին, ապա այժմ միացել են և՛ ֆրանսիացիները, և՛ Բրյուսելի մասնագետները: Ոչ թե ՆԱՏՕ- ից, այլ հենց եվրոպական գրասենյակներից, որոնք իրենց պատկերացնում են որպես առնվազն Եվրոպայի ճակատագրեր կերտողներ»,- ասել է Մալկևիչը և հավելել, որ տեղի ունեցածին ԱՄՆ- ի կողմից ոչ մի արձագանք, դատապարտում չի լինի, և արևմտյան լրատվամիջոցներն էլ դրան չեն արձագանքի:
Լրագրողի կարծիքով, այժմ Ուկրաինան և նրա արևմտյան դաշնակիցները սպասում են ՌԴ պատասխան հարվածներին, որպեսզի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կեղծ պատկեր ստեղծեն և այն ցույց տան արևմտյան հանրությանը։
Արթուր Հովհաննիսյան