Փաշինյանի խոսնակի տնից գողացել են մոտ 2, 7 մլն դրամ արժողության զարդեր
Նիկոլ Փաշինյանի խոսնակի երևանյան տնից գողացել են մոտ 2 միլիոն 700 հազար դրամ արժողության զարդեր: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
«Մի քանի կտոր զարդեր էին, այն, ինչ որ կրել եմ։ Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ ես հասարակ, նուրբ զարդեր եմ կրում։ Մի քանի ականջօղ, մատանի, վզնոց կախազարդ։ Այլ բաներ չէին տարել։
Նախաքննություն է գնում»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ օրեր առաջ հաղորդվել էր, որ թալանել են Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի Աջափնյակում գտնվող բնակարանը։

