Ադրբեջանում փակում են ԿԽՄԿ գրասենյակը
Ադրբեջանի կառավարությունը տեղեկացրել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ-ին հայտնել Է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հասարակայնության հետ կապերի մասնագետ Աուրելի Լաշանը:
«Ներկայումս պահպանվում են իշխանությունների հետ շփումները։ Դա մեր կոնֆիդենցիալ և երկկողմ երկխոսության մի մասն է»,- ասել է նա։

