Փաշինյանի օրինակով քննարկվել է, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը մատչելի

Կառավարությունում տեղի է ունեցել քննարկում, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը մատչելի: Քննարկումն անցկացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրինակով:

Վարչապետն անցել է հայտարարագրման հավելվածի ենթակա բոլոր կետերով:  Ընթացքում քննարկվել են համակարգում առկա խնդիրները, դրանց լավարկմանն ուղղված քայլերը:

Վարչապետը կարևորել է համակարգի մատչելիության ապահովումը՝ հայտարարման ենթակա անձանց կողմից գործընթացը հնարավորինս դյուրին և արագ  իրականացնելու համար:

Հայտարարագիրը վարչապետը կամբողջացնի հունվարի 22-ին: