Հայաստանի ղեկավարությունը հրավիրվել է Մոսկվայում Հաղթանակի 80-ամյակի շքերթին

Հայաստանի ղեկավարությունը հրավիրվել է Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին, որը տեղի կունենա մայիսի 9-ին՝ Մոսկվայում։

«Ուրախ կլինենք տեսնել Հայաստանի ղեկավարությանը Մոսկվայում մայիսյան տոնակատարություններին»,- հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը ընդգծել է պատմական ճշմարտության և ընդհանուր պատմության հիշողության կարևորությունը։