Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է անում Թուրքիային զերծ մնալ քրդերի նկատմամբ բռնությունից

Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքն Անկարային նոր կոչ է արել պատերազմի մեջ չմտնել Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDG) հետ: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Գերմանական հանրային «Deutschlandfunk» ռադիոցանցի հետ զրույցում նա ընդգծել է նաև, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանն ուժեղացնելն ու դրան քրդերի հետ հակամարտության 3-րդ կողմ դարձնելն հօգուտ չի լինելու և ոչ ոքի:

«Իհարկե, Թուրքիայի ունի օրինական անվտանգային շահեր: Ինչպես յուրաքանչյուր պետություն, այդպես էլ Թուրքիան ցանկանում է փրկվել ահաբեկչությունից:

Սակայն դա չի կարող ևս մեկ անգամ կիրառվել քրդերին աքսորելու և կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու համար»,-հավելել է նա: