Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու մասին արդեն որոշում է կայացրել: Նա լրատվամիջոցներին հայտնել է, որ իր որոշումը կհրապարակի երկուշաբթի օրը` ժամը 18:00-ին։
Հիշեցնենք՝ երեկ Հանրայինի եթերում Փաշինյանը հայտարարել էր, որ խնդրանքով դիմել է ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին՝ մանդատները վայր դնել: Նարեկ Զեյնալյանն արդեն իսկ մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել, ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել Զեյնալյանի՝ մանդատը վայր դնելու դիմումի վերաբերյալ:

