Իսրայելի հարձակման պահին Իրանի վրայով 5 ռուսական ինքնաթիռ էր թռչում

Ռուսաստանից ժամանած հինգ ինքնաթիռներ թռչում էին Իրանի վրայով, երբ երկիրը ենթարկվեց Իսրայելի հարձակմանը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Օդում ինքնաթիռներ են եղել Եկատերինբուրգ-Շարժա, Կազան-Շարժա, Մոսկվա-Աբու Դաբի, Մոսկվա-Դուբայ և Սանկտ Պետերբուրգ-Դուբայ չվերթերով:

Flightradar ծառայության տվյալներով՝ Իրանն ու Իրաքն ավելի ուշ փակել են իրենց օդային տարածքը։

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին շաբաթ վաղ առավոտյան Իսրայելի կողմից Իրանում ռազմական օբյեկտներին հարվածելու մասին:Թեհրանն ասել է, որ օբյեկտներին «սահմանափակ վնաս է հասցվել»: Միաժամանակ Թել Ավիվը պնդում է, որ հաջողությամբ հասել է Իրանին հարվածելու իր նպատակներին։