Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատներին կոչ եմ անում մասնակից չդառնալ ՀՀ իշխանությունների վաղվա շոուին
Հաշվի առնելով, ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի հրապարակավ սուտ խոստումը` 1999թ. հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին բանտիկով “չագուճ”-ով եվ “պողպատյա” մանդատով բացահայտելու, և հատկապես ՀՀ ԱԺ պաշտպանության եվ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի սադրիչ հայտարարությունը` հոկտեմբերի 27-ի պատվիրատուների, կազմակերպիչների եվ հանցակիցների մինչ 27.10.2024թ. բացահայտման մասով, զոհերի հարազատներին հրապարակավ կոչ եմ անում մասնակից չդառնալ ՀՀ իշխանությունների վաղը կայանալիք շոուին։
Հիշեցում` Անդրանիկ Քոչարյանին, հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պատվիրատուների, կազմակերպիչների և հանցակիցների բացահայտման հրապարակավ խոստմանը մնացել է 1օր։
Տարոն Սահակյանի ֆեյսբուքյան էջից

