Երևանի ավագանին երեք նոր անդամ ունի. «Ազգային առաջընթաց» խմբակցության նոր ղեկավարը Արամ Թորոսյանն է

Ըստ Ազգային առաջընթաց կուսակցության ներկայացրած տեղեկության՝ խմբակցության ղեկավար է ընտրվել Արամ Թորոսյանը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Երևանի ավագանու նիստի մեկնարկին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Բացի այդ, նա նշեց, որ համաձայն ԿԸՀ արձանագրության, Երևանի ավագանու «Հանրային ձայն» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են «Հանրային ձայն»  կուսակցության ընտրական ցուցակից հաջորդ թեկնածուներ Լուսինե Բադալյանին և Դիանա Ալեքյանին:

Դիանա Ալեքյանն իր դիմումի համաձայն դուրս է եկել «Հանրային ձայն» խմբակցության կազմից՝ պահպանելով ավագանու անդամի իր լիազորությունները: