Ռուսաստանը պատրաստ է քննարկել Եվրոպա գազի մատակարարումների հարցը. Պեսկով
Ռուսաստանը պատրաստ է քննարկել Եվրոպա գազի մատակարարումների հարցը, եթե եվրոպական երկրները հետաքրքրված լինեն դրանով, իսկ Ռուսաստանն ունենա վաճառքի համար ազատ ծավալներ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ եվրոպական երկրները սկսեցին կրճատել ռուսական գազի գնումները, Ռուսաստանն ավելացրեց մատակարարումները այլ ուղղություններով։ Պեսկովը նշել է, որ ազատ ծավալներ միշտ չէ, որ առկա են, և բանակցությունների հնարավորությունը կախված կլինի նաև դրանց առկայությունից։
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը գազի արտահանման հարցում շահագրգռված է բոլոր այն շուկաներով, որոնք իրեն տնտեսական օգուտ կարող են բերել։
Հոկտեմբերի 25-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Եվրամիության երկրները, չնայած ռուսական էներգակիրներից հրաժարվելու մասին հայտարարություններին, շարունակում են զգալի ծավալներով դրանք ստանալ Ռուսաստանից։ Նրա պնդմամբ՝ ռուսական հեղուկացված բնական գազը զբաղեցնում է եվրոպական շուկայի շուրջ 20 տոկոսը։

