Իսրայելի ՊԲ-ն վերջին 24 ժամում խոցել է ավելի քան 200 թիրախ Լիբանանում և Գազայում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ վերջին 24 ժամում ավելի քան 230 թիրախներ են ոչնչացրել Լիբանանում և Գազայի հատվածում։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է իր օպերատիվ գործունեությունը Լիբանանի հարավում և Գազայի հատվածում՝ վերջին 24 ժամվա ընթացքում խոցելով ավելի քան 230 թիրախ», – ասվում է բանակի հայտարարության մեջ։
Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ օրում հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման ավելի քան 200 թիրախներին։

