Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին հարվածելու մասին

Եմենի «Անսար Ալլահ» շարժման ապստամբ հութիները պնդում են, որ ԱԹՍ-ների կիրառմամբ հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին։

«Անօդաչու սարքերով հարվածներ են հասցվել պոմպակայաններին, որոնք հում նավթ են մղում արևելյան և արևմտյան ուղղություններով։ Հարվածները եղել են ճշգրիտ»,-հայտարարել է շարժման ռազմական ներկայացուցիչը։
 
Բացի այդ, հութիները հայտնել են, որ բալիստիկ հրթիռներով հարվածել են Եմենի Ադեն և Լահջ նահանգներում արաբական կոալիցիայի ռազմական թիրախներին։