«SKY express» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Աթենք-Երևան-Աթենք երթուղով

Հունական «SKY express» ավիաընկերությունը ս.թ. նոյեմբերի 6-ից մեկնարկելու է Աթենք-Երևան-Աթենք երթուղով չվերթները:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ skyexpress.com   կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: