ՌԴ ԱԴԾ–ն փաստաթղթեր է ստացել, որոնք հաստատում են, որ Լոնդոնն է համակարգում աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակի սրացումը

ՌԴ ԱԴԾ–ն փաստաթղթեր է ստացել, որոնք հաստատում են, որ Լոնդոնն է համակարգում աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակի սրացումը։ Այս մասին հայտնել է ուժային գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Նշված փաստաթղթերը վկայում են, որ Մեծ Բրիտանիայում գլխամասային ստորաբաժանումը, որը համակարգում է ՌԴ–ի ուղղությամբ (և նախկինում ԽՍՀՄ կազմի մեջ մտնող երկրներում) քայքայիչ քաղաքականությունը, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ–ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դիրեկտորատն է, որը Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո վերածվել է հատուկ ծառայության, որի հիմնական խնդիրը մեր երկիրը ռազմավարական պարտության մատնելն է», – նշել է ԱԴԾ–ն։

«ՌԻԱ Նովոստի»-ն նշում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ԱԴԾ–ն բացահայտում է Ռուսաստանում բրիտանացիների հետախուզաքայքայիչ աշխատանքը, որը քողարկվում է այլ գործունեության անվան տակ։