Ինչպես է ստացվել, որ երրորդ դասարանի մայրենիի դասագրքի կազմին հայոց Եռագույնը հայտնվել է կրակների մեջ

Համացանցում տարածվում է «Մայրենի 3-րդ» դասարանի դասագրքի շապիկի նկարը, որտեղ եռագույնը կրակների մեջ է պատկերված ու տպավորություն է, թե այն այրվում է։ Այն մեծ վրդովմունք է առաջացրել սոցիալական ցանցում։

Նախօրեին դասագրքի համահեղինակ Վաչագան Սարգսյանը արձագանքել էր ․«ՖԲ-ում պտտվում է ՄԱՅՐԵՆԻ 3 դասագրքի կազմի վերջին էջը , որն ունի այնպիսի տեսք, կարծես թե Հայաստանի դրոշը այրում են: Բնականաբար, հայհոյանքներ են տեղում և այլայլև բաներ: Դասագրքի հեղինակներս հայտարարում ենք պաշտոնապես, որ նշված էջը բացարձակապես կապ չունի մեր ներկայացրածի հետ»,-գրել էր նա:

Քնարիկ Գալստյանը ներկայացրել է գրքի սկզբնական տարբերակը և գրել․  «Հենց այսպես է ուղարկվել տպարան, իսկ թե ինչ է եղել հետո, սպասենք պատասխանատուների պարզաբանմանը։

«Անտարես մեդիա հոլդինգ» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը Aysor.am-ի հետ զրույցում ասել է, որ խնդիրը տեխնիկական է և մարդկային գործոն չկա, բացի միգուցե այն մեթոդից, որ դիզայները ստեղծել է։ «Կարող էր դատարկ էջից ստեղծել, բայց արել է այն, ինչ արել է, դա իր գործն է, ես էլ կարող էի զբաղվել դրանով»,-ասել է նա։