Ադրբեջանցի զինծառայող է ինքնասպան եղել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 6-ին իրեն ամրակցված զենքից կրակ բացելու միջոցով ինքնասպանություն է գործել ադրբեջանական բանակի զինծառայող Վալի Աբասովը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Զինվորական դատախազի ավագ օգնական Ֆիրադ Ալիևը՝ դեպքի վայրի և դիակի զննությամբ առգրավվել են կարևոր իրեր, իրականացվել են այլ գործողություններ։

Փաստի հիման վրա համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ, հարցաքննվել են վկաներ, կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ։

Նախաքննությունը շարունակվում է։