Պուտինը առաջարկել է Կոնստանտինովկայում կազմակերպել մարդասիրական առաքելություն

Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է կազմակերպել մարդասիրական առաքելություն Կոստանտինովկայում՝ Օլեշկիի օրինակով։

ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանին հինգ օր կպահանջվի քաղաքի մոտակայքում ականազերծման համար։ Նա առաջարկել է առաքելության կազմակերպումը վստահել Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովային և Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցին։

Պուտինը ընդգծել է, որ Ռուսաստանը վերահսկում է Կոստյանտինովկան և պատրաստ է ապահովել մարդասիրական գործողության անվտանգությունը։ Եթե ուկրաինացիները պնդում են, որ վերահսկում են քաղաքը, ապա նրանք պետք է ապահովեն իրենց սեփական անվտանգությունը, հավելել է Պուտինը։

Նա դրական է գնահատել Ուկրաինայի հետ համագործակցության փորձը Խերսոնի Օլեշկիում նմանատիպ առաքելության ժամանակ, նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին դրա կազմակերպման գործում ցուցաբերած օգնության համար։