Ռուսաստանից 9 ամսում արտաքսվել է ավելի քան 143.000 միգրանտ

2026-ի հունվար-սեպտեմբերին Ռուսաստանից արտաքսվել է ավելի քան 143.000 միգրանտ։ Սա երեք անգամ ավելի է, քան 2025-ի նույն ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությանը։

«2026 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 1.8 մլն արձանագրություն (22․6 տոկոսով պակաս)։ Նշված խախտումների համար նրանց նկատմամբ կայացվել է 143․1 հազար որոշում՝ երկրից վարչական կարգով արտաքսելու մասին։ Այս ցուցանիշը եռապատկվել է»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, 78․7 հազար օտարերկրացու համար կրճատվել է ժամանակավոր գտնվելու ժամկետը, իսկ 290․8 հազարին արգելվել է մուտք գործել երկիր։ Արտաքսվել է 4․8 հազար օտարերկրացի։