Ո՞վ Ռուբեն Վարդանյանին գործուղեց Հայաստան, Լեռնային Ղարաբաղ․ այն, ինչ ուզում է պարզել Փաշինյանը

«Այստեղ էլ շատ կարևոր հարցեր կան, իսկ ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց, կամ հանձնարարեց անել այդ քայլը, ո՞վ նրան ուղարկեց, այդ իմաստով, գործուղեց ՀՀ, ո՞վ նրան գործուղեց ԼՂ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ի՞նչ հավաստիացումներով, ի՞նչ խոստումներով»,- այսօր ասուլիսին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին գերությունից վերադարձնելու հարցին:

«Եվ ո՞վ վերջում ասաց՝ գիտե՞ք ինչ, մենք այդքան էլ լավ չենք ճանաչում՝ ինքը ով է, որովհետև ինքն այլ երկրի քաղաքացի է: Այս հարցերին մենք ուզո՞ւմ ենք պատասխան ունենալ, թե՞ չենք ուզում»,-հարցականները շարունակեց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով, դա իրոք լուրջ խնդիր է, որով պետք է զբաղվեն և զբաղվում են։