ՌԴ ԶՈՒ-ն հայտարարել է Դոնբասում նոր առաջխաղացման մասին

ՌԴ ԶՈՒ-ն հայտարարել է Դոնբասում նոր առաջխաղացման մասին։

Ըստ հաղորդագրության՝ բանակային «Ցենտր» խմբավորմանը հաջողվել է վերահսկողություն սահմանել Դոնեցկի մարզի Կիրովո բնակավայրի նկատմամբ։

Նշվում է, որ ռուսական զորքերը շարունակում են «խորանալ հակառակորդի պաշտպանական դիրքերի ուղղությամբ»։

Հաղորդվում է նաև այս շրջանում տեղակայված չորս ուկրաինական բրիգադներին հասցված հարվածների, ինչպես նաև հետ մղված յոթ հակագրոհների մասին։