ՀԱԷԿ-ը միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին․ ՏԿԵՆ
14։05-ից Հայկական ատոմային էլեկտրակայանը միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։
«Առաջիկա ժամերին ՀԱԷԿ-ը կսկսի աշխատել ամբողջական հզորությամբ»։
Ավելի վաղ Հայկական ատոմային էլեկտրակայանի՝ էլեկտրաէներգետիկ համակարգից դուրս գալու պատճառով վթարային անջատվել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան 2» ենթակայանի ավտոմատիկան։
Անջատման հետևանքով հոսանքազրկվել են Երևանի մի շարք վարչական շրջաններ, Էջմիածնի, Արմավիրի տարածաշրջանները։ Պատճառը, ինչպես հաղորդել էր ՏԿԵՆ-ը, կայծակի հարվածն էր։

